Կարծիք

12.09.2019 15:06


Մեր երկրում չկա օրենք և մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պաշտպանված չենք օրենքի ուժով

Մեր երկրում չկա օրենք և մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պաշտպանված չենք օրենքի ուժով

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի դատաիրավական համակարգում, ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն է, այլ սա վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։

Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը դատաիրավական համակարգի և ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության հետ, ոչ այլ ինչ է, քան բռնաբարություն։ Այս ամենը տեսնելով մենք կարող ենք փաստել, որ մեր երկրում չկա օրենք և մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պաշտպանված չենք օրենքի ուժով։

Այսօր օրենքը գործում է Փաշինյանի անձնական կապրիզով և անձնական սիմպատիայով։

Դու՝ ՀՀ քաղաքացի, դու այլևս չունես իրավունք, դու այլևս չունես օրենք, դու այլևս չունես խոսքի իրավունք։

Դու՝ հայ, ձգտում էիր ազատության, ձգտում էիր ժողովրդի իշխանության, բայց հայտնվեցիր ավելի խոր ստրկության մեջ, ավելի ծանր շղթաների տակ։ Բարձրացրու գլուխդ արժանապատիվ հայ, ազգից մի վերածվի ժողովրդի, մի ստրկացիր, մի խոնարհվիր, մի տրվիր սուտ ու սին խոստումներին։ Սթափվիր հայ...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը