Կարծիք

12.09.2019 14:53


Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում «Մարտի 1»-ի դատավարությամբ

Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում «Մարտի 1»-ի դատավարությամբ

Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում «Մարտի 1»-ի դատավարությամբ: Գործը բացելը հեշտ է, իսկ փակելը` շատ դժվար:

Ինչո՞ւ:

Այս դատավարությունը երկար է ձգվելու, գուցե՝ տարիներ, ու հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում կարող են կառավարություններ փոխվել, ապա այդ գործը շատ հետաքրքիր շրջադարձեր է կարող ունենալ` նոր վկաներով ու նոր մեղադրյալներով: Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն:

Գործը կարող է ժամանակագրական տարածում ունենալ ու իր մեջ ներառել նաև 1996-ի դեպքերը` որպես նախապատճառ ու դրա համար օրենքի սրամիտ մեկնաբանություններ են արվելու ու քննվելու են նաև այդ դեպքերին նախորդող ելույթները ու դրանց մեջ առերևույթ առկա քրեական օրենսգրքի ու Սահմանադրության խախտումները կամ դրան միտված հրապարակային սպառնալիքները: Գործն ունենալու է ենթագործեր` նոր հոդվածներ, նոր մեղադրանքներ: Այնպես որ, դատավորների քանակի խնդիր է առաջանալու:

Մի խոսքով, դա ծուղակ է մի շատ լայն շերտի համար, հետաքրքիր է լինելու: Նման դատավարությունները կարևոր դերակատարություն են ունենում պետակաշինության գործում` նոր սկզբունքներ են ձևավորվում ու հասարակությունները դասեր են քաղում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը