Նախագիծը Հայաստանում բանկային գաղտնիքը փաստացի վերացնելու մասին է
Աչքի տակով անցկացրեցի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Երկու բառով ասած` նախագիծը Հայաստանում բանկային գաղտնիքը փաստացի վերացնելու մասին է։ Այն մասին է, որ անկախ անձի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալ-չունենալու` ցանկացած անձի բանկային գաղտնիքը ենթակա է բացահայտման, «ծանրակշիռ տվյալների առկայություն» ոչինչ չասող մտքի ներքո...
Թե սա որ մի մասնավոր գործից բխած հերթական «գլուխգործոց» կարգավորումն է, ցույց կտա ժամանակը։ Սակայն անկախ ամեն ինչից հարկ է փաստել, որ հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգն ու ամեն ինչ ուղղելու է դեպի ստվեր։
Իսկ այն, որ մարդու իրավունքների «ճակատի» ողջ երկայնքով շռնդալից նահանջը շարունակվում է, արդեն չքննարկվող փաստ է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից