Կարծիք

12.09.2019 13:48


Ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը

Ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը

Այսօր ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։

Սակայն ինձ, որպես իրավաբանի, որը ներգրավված է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, առավել կարևոր է հարցի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունը, քանզի Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է և բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության վրա։

ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։

Սա նշանակում է, որ օրենքով չկարգավորված լինելու պարագայում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև դատարանը, պարտավոր էին քննության առնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը առնվազն խափանման միջոց ընտրելիս, իսկ առհասարակ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս։

Շատ չծանրաբեռնելով միտքս ցանկանում եմ հայտնել, որ թե՜ քաղաքական, և թե՛ իրավական հարթությունում ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը՝ տալով հնարավորություն ՀՀ Սահմանադրության նորմը կիրառելու համար։

Ցանկանում եմ նաև նշել, որ հենց այս նույն որոշումը ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը արգելելու համար և բացառելու է նրա նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված ցանկացած իրավական գործընթաց։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը