Կարծիք

11.09.2019 22:52


Ի՞նչ է փոխելու Փաշինյանի կյանքում Քոչարյանի գործը

Ի՞նչ է փոխելու Փաշինյանի կյանքում Քոչարյանի գործը

Կվերացվի՞ արդյոք ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված կալանքը, թե՞ ոչ: Դա արդեն էական չէ: Փաշինյանն արդեն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, որ ինքը՝

1. ՎԱԽԿՈՏ Է, որովհետև մարդուն հարցաքննության է կանչում որպես վկայի և ձերբակալում:

2. ՍԱԴԻՍՏ Է, որովհետև մարդուն մեղքեր վերագրելու համար գործի է դնում կոռուպցիայի մեջ թաղված ողջ իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն:

3. ՆԵՆԳ Է, որովհետև բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացնում անվերջանալի դատապրոցեսի անվան տակ:

4. ՍՈՐՈՍԻ ԼԱՔԵՅՆ Է, որովհետև արհամարհեց Արցախի Հանրապետության նախագահների միջնորդությունը Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ և, դատարանների վրա գրոհ կազմակերպելով, կրկին կալանավորեց նրան:

5. ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԽԱՄԱՃԻԿՆ Է, որովհետև կաշվից դուրս է գալիս՝ Քոչարյանին կալանքի տակ պահելով Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստը տապալելու համար:

6. ԲՌՆԱԿԱԼ-ՄԻԱՊԵՏԻ ՀԱԿՈՒՄՆԵՐՈՎ ՄԵԿՆ Է, որովհետև զանազան ձևերով, այդ թվում և արհամարհելով պարտադիր կատարման ենթակա որոշումները, փորձում է ոչնչացնել է երկրի Սահմանադրական դատարանը:

Հասկանալի է, կարծում եմ, որ սրանով Փաշինյանի «բարեմասնությունների» թվարկումը չի ավարտվում: Արցախյան հերոսամարտերի և դրանց մասնակիցների նսեմացում, Արտագաղթ, գործազրկություն, աղբի մեջ կորած քաղաքներ, աղքատություն, բռնաբարված կրթական, առողջապահական և էներգետիկ համակարգեր, իշխանական տեռոր, տնտեսության վերջնական կործանում, ստամբուլյան կոնվենցիա, կոռուպցիա պետական ապարատում, անհավատալի չափերի վատնումներ և վերջապես՝ Ամուլսար... Այսքանից հետո ի՞նչ է փոխելու Փաշինյանի կյանքում Քոչարյանի գործը:

Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը