Մամուլում տարածվեց Հանրապետության Դատախազության հայտարարությունն այն մասին, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Հանրապետության 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Թեպետ ՍԴ որոշումը կյանքի կոչելու ֆորմալ կողմը ապահովելու համար պահանջվում է լոկ Դատարանի որոշում և ոչ ավելին, այդուհանդերձ, Դատախազության հայտարարությունը հիմք է տալիս ենթադրել, որ այն արտահայտում է ոչ միայն վերջինիս կողմից ՍԴ որոշման իրավական ընկալումը, այլ նաև այս հարցում իշխանությունների դիրքրոշումը:
Մինչդեռ անվիճելի է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող մեկնաբանվել, և անվերապահ կատարման ենթակա իրավական ակտ է, իսկ տվյալ պարագայում առավել ևս՝ ինչպես փաստում են իրավունքի բնագավառի փորձագետները:
Արդյոք Դատախազության հայտարարությունը որևէ կանխորոշիչ ազդեցություն կունենա՞ Դատարանի որոշման վրա՝ պարզ կլինի վաղը: Հուսանք, որ դատավորը կցուցաբերի քաղաքացիական բարձր գիտակցություն և հարազատ կմնա Սահմանադրությանը և օրենքի տառին նվիրված լինելու հանրային իր առաքելությանը:
Սակայն, անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ մեր հասարակությունը հայտնվել է Պետության և պետականաշինության հետագա զարգացումների մի յուրահատուկ ճամփաբաժանին՝ կա՛մ մենք կնախընտրենք իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելու դժվարին, բայց ապագա խոստացող ուղին, կա՛մ տուրք կտանք զգացմունքների իռացիոնալ բնազդին՝ սկիզբ դնելով քաոսին և իրավական վակխանալիային: Երկրորդ ուղին կործանարար է:
Ժամանակն է, որ մենք բոլորս և առաջին հերթին՝ իշխանության պատասխանատուները, գիտակցենք, որ սա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԵՎ ՎԵ՛ՐՋ:
Սա պետություն է և վե՛րջ

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից