Կարծիք

11.09.2019 21:15


Քաղաքական բումերանգ

Քաղաքական բումերանգ

Թեև քաղաքագիտությունը համարվում է ոչ ճշգրիտ գիտություն, բայց կան օրինաչափություններ, մեխանիզմներ և կանոններ, որոնք գործում են բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ, և այդ առումով քաղաքագիտությունը դառնում է 1-ին գումարած 1-ի պես մի բան՝ իր անխափան գործող բանաձևերով: Խնդիրն այն է, որ պետք է տիրապետել այդ բանաձևերին ու դրանք ճշգրիտ ձևով կիրառել կամ ճշգրիտ հաշվել այլոց քայլերի սցենարները:

Ով չի տիրապետում քաղաքական ֆիզիկային, բայց զբաղվում է քաղաքականությամբ, դատապարտված է պարտության:

Այդ օրինաչափությունները, մեխանիզմները և կանոնները կրկնվում են այնպես, որ դրանք կարելի է նույնիսկ աքսիոմա համարել:

Նրանք, ովքեր տիրապետում են այդ աքսիոմատիկ ճշմարտություններին, կարող են հեշտությամբ կանխատեսել ու պլանավորել քաղաքական գործընթացները:

Քաղաքականության մեջ հստակ գործում են Նյուտոնի օրենքները, դինամիկայի ու ստատիկայի օրենքները, ազատ անկումը, վակուումը և այլն: Մի խոսքով, ֆիզիկայի օրենքները քաղաքական կյանքի անբաժանելի մաս են կազմում: Քաղաքականությունը ենթարկվում է այդ օրենքներին:

Օրինակ՝ բումերանգի էֆեկտը հստակ գործում է միշտ: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Պոպուլիզմ ցանես, գերպոպուլիզմ կստանաս: Դեմագոգիայով զբաղվես, վաղը կդառնաս դեմագոգիայի զոհ: Պետության դեմ աշխատես, վաղը պետությունը քեզ կպատժի և այսպես շարունակ:

Հիմա պաշտպանյալը դարձել է իր իսկ առաջարկած խաղի կանոնի զոհ: Զարմանալի ոչինչ չկա: Ֆիզիկան մնում է ֆիզիկա:

Ի դեպ, դպրոցում իմ ամենասիրած առարկան է եղել ֆիզիկան: Մաթեմատիկայից հետո, անշո՛ւշտ: Դրա համար էլ գնացի ֆիզմաթ թեքումով դպրոց ու լավ իմաստով գերազանցիկ էի: )))

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը