Եթե ազգային ես, ուրեմն պետականամետ ես, իսկ եթե ապազգային ես, ուրեմն պետության դեմ ես, որովհետևազգըպետականությունկրողհանրույթնէ: Կոնկրետ մեր հանրույթը միատարր է, մենք ավելի քան 95%-ով հայեր ենք, այսինքն մերազգային-պետականգաղափարախոսությունըբացառապեսհայկականնացիոնալիզմիվրապետքէհիմնվածլինի:
Կան պետություններ, որոնց բնակչությունը տարբեր էթնիկ խմբերից է կազմված, այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի ընդունելի է քաղաքացիականազգի հասկացողությունը, այսինքն նրանց ազգային գաղափարախոսությունը մուլտիկուլտուրալիզմի վրա է հիմնված, որպեսզի ոչ մի էթնիկ ու կրոնական համայնք իր նկատմամբ պետության կողմից կիրառվող որևէ խտրականություն չզգա: Մուլտիկուլտուրալիզմի հիմքով քաղաքացիական ազգի կոնցեպցիան առավել արդյունավետ է գործում այն պետությունների պարագայում որտեղ բնակչությունը բաժանված է երկու կամ մի քանի միմյանց հետ քանակական առումով համադրելի էթնիկ ու կրոնական համայնքներից, որոնք միավորվում են միմյանց հետ քաղաքացիությանինստիտուտի հենքի վրա:
Կան նաև պետություններ, որտեղ կա մեկ դոմինանտ էթնիկ խումբ, իսկ մնացած էթնիկ խմբերը, որոնք քանակապես համադրելի չեն դոմինանտ խմբի հետ, միավորվում են վերջինիս հետ՝ նույնպես քաղաքացիության ինստիտուտի հենքի վրա, այսինքն այստեղ նույնպես բոլոր էթնիկ խմբերը միավորվելով հանդես են գալիս որպես մեկ միասնական քաղաքացիական ազգ: Օրինակ Ռուսաստանում դոմինանտ էթնիկ խումբը ռուս ժողովուրդն է, սակայն նրանց ազգային-պետական գաղափարախոսությունը, չնայած հիմնվելով հիմնականում ռուսական պետականության ավանդույթների ու հատկապես ռուսական մշակույթի վրա, այնուամենայնիվ մուլտիկուլտուրալ է, և դա է պատճառը, որ նրանց պետական գաղափարախոսությունը կառուցվում է ոչ թե ռուսական նացիոնալիզմի վրա, այլ ռուսաստանյան կամ որ նույնն է՝ ռուսաստանցունացիոնալիզմի վրա:
Իսկ Հայաստանում պետական գաղափարախոսությունը միայն հայկական նացիոնալիզմը կարող է լինել, մեզ մոտ չի կարող լինել հայաստանյաննացիոնալիզմ կամ հայաստանցունացիոնալիզմ: Այ երբ որ Հայաստանից հայ ժողովրդի արտագաղթը (բռնագաղթը) շարունակվի այս տեմպերով ու մինչև 2050 թվականը Հայաստանը բնակեցվի միլիոնավոր հնդիկներով (ասել են չէ՞, որ 2050-ին Հայաստանում բնակչությունը պիտի լինի 5 միլիոն), այդ դեպքում նոր Հայաստանում պետականամետ գաղափարախոսությունը կլինի հայաստանյան նացիոնալիզմը, չնայած նույնիսկ այդ բառը օգտագործելու կարիք չի լինի արդեն, քանզի հնդիկներով բնակեցված Հայաստանը երևի թե կդառնա Հարավային Կովկասում Հնդկաստնի անկլավ նահանգ՝ ոչ թե Հայաստան անունով, այլ մեկ այլ անունով, ասենք օրինակ Երևանպուր Պրադեշ անվանմամբ:
Ինչևէ, հուսանք որ այդ տխուր սցենարը իրականություն չի դառնա, ու 2050 թվականին Հայաստանում այնուամենայնիվ հայ ժողովուրդը կմնա որպես դոմինանտ էթնիկ խումբ (չնայած 100%-անոց փաստ է, որ այդ ժամանակ այլևս չենք ունենա այն միատարությունը, որը ունենք հիմա), և հուսանք, որ մինչ այդ, թոթափած լինելով ապազգայինների իշխանությունը, մեր ազգային պետականության հիմքերը դրած կլինենք արդեն և վերածված չենք լինի գաղութի, հանուն ինչի, այսօրվա դրությամբ, ակտիվ գործունեություն է ծավալել մեր թավշյաապազգայինկառավարությունը, քանզի այն, ինչը որ անում են իրենք այսօր՝ պարտադիր կերպով Հայաստանը կդարձնի խիստ հետամնաց ու ինքնիշխանությունից զուրկ ինչ-որ փսևդոպետության (օտարների կողմից կառավարվող վարչական տարածք):
Նորից ազգայինի ու ապազգայինի մասին
Եթե ազգային ես, ուրեմն պետականամետ ես, իսկ եթե ապազգային ես, ուրեմն պետության դեմ ես, որովհետև ազգը պետականություն կրող հանրույթն է: Կոնկրետ մեր հանրույթը միատարր է, մենք ավելի քան 95%-ով հայեր ենք, այսինքն մեր ազգային-պետական գաղափարախոսությունը բացառապես հայկական նացիոնալիզմի վրա պետք է հիմնված լինի:
Կան պետություններ, որոնց բնակչությունը տարբեր էթնիկ խմբերից է կազմված, այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի ընդունելի է քաղաքացիական ազգի հասկացողությունը, այսինքն նրանց ազգային գաղափարախոսությունը մուլտիկուլտուրալիզմի վրա է հիմնված, որպեսզի ոչ մի էթնիկ ու կրոնական համայնք իր նկատմամբ պետության կողմից կիրառվող որևէ խտրականություն չզգա: Մուլտիկուլտուրալիզմի հիմքով քաղաքացիական ազգի կոնցեպցիան առավել արդյունավետ է գործում այն պետությունների պարագայում որտեղ բնակչությունը բաժանված է երկու կամ մի քանի միմյանց հետ քանակական առումով համադրելի էթնիկ ու կրոնական համայնքներից, որոնք միավորվում են միմյանց հետ քաղաքացիության ինստիտուտի հենքի վրա:
Կան նաև պետություններ, որտեղ կա մեկ դոմինանտ էթնիկ խումբ, իսկ մնացած էթնիկ խմբերը, որոնք քանակապես համադրելի չեն դոմինանտ խմբի հետ, միավորվում են վերջինիս հետ՝ նույնպես քաղաքացիության ինստիտուտի հենքի վրա, այսինքն այստեղ նույնպես բոլոր էթնիկ խմբերը միավորվելով հանդես են գալիս որպես մեկ միասնական քաղաքացիական ազգ: Օրինակ Ռուսաստանում դոմինանտ էթնիկ խումբը ռուս ժողովուրդն է, սակայն նրանց ազգային-պետական գաղափարախոսությունը, չնայած հիմնվելով հիմնականում ռուսական պետականության ավանդույթների ու հատկապես ռուսական մշակույթի վրա, այնուամենայնիվ մուլտիկուլտուրալ է, և դա է պատճառը, որ նրանց պետական գաղափարախոսությունը կառուցվում է ոչ թե ռուսական նացիոնալիզմի վրա, այլ ռուսաստանյան կամ որ նույնն է՝ ռուսաստանցու նացիոնալիզմի վրա:
Իսկ Հայաստանում պետական գաղափարախոսությունը միայն հայկական նացիոնալիզմը կարող է լինել, մեզ մոտ չի կարող լինել հայաստանյան նացիոնալիզմ կամ հայաստանցու նացիոնալիզմ: Այ երբ որ Հայաստանից հայ ժողովրդի արտագաղթը (բռնագաղթը) շարունակվի այս տեմպերով ու մինչև 2050 թվականը Հայաստանը բնակեցվի միլիոնավոր հնդիկներով (ասել են չէ՞, որ 2050-ին Հայաստանում բնակչությունը պիտի լինի 5 միլիոն), այդ դեպքում նոր Հայաստանում պետականամետ գաղափարախոսությունը կլինի հայաստանյան նացիոնալիզմը, չնայած նույնիսկ այդ բառը օգտագործելու կարիք չի լինի արդեն, քանզի հնդիկներով բնակեցված Հայաստանը երևի թե կդառնա Հարավային Կովկասում Հնդկաստնի անկլավ նահանգ՝ ոչ թե Հայաստան անունով, այլ մեկ այլ անունով, ասենք օրինակ Երևանպուր Պրադեշ անվանմամբ:
Ինչևէ, հուսանք որ այդ տխուր սցենարը իրականություն չի դառնա, ու 2050 թվականին Հայաստանում այնուամենայնիվ հայ ժողովուրդը կմնա որպես դոմինանտ էթնիկ խումբ (չնայած 100%-անոց փաստ է, որ այդ ժամանակ այլևս չենք ունենա այն միատարությունը, որը ունենք հիմա), և հուսանք, որ մինչ այդ, թոթափած լինելով ապազգայինների իշխանությունը, մեր ազգային պետականության հիմքերը դրած կլինենք արդեն և վերածված չենք լինի գաղութի, հանուն ինչի, այսօրվա դրությամբ, ակտիվ գործունեություն է ծավալել մեր թավշյա ապազգային կառավարությունը, քանզի այն, ինչը որ անում են իրենք այսօր՝ պարտադիր կերպով Հայաստանը կդարձնի խիստ հետամնաց ու ինքնիշխանությունից զուրկ ինչ-որ փսևդոպետության (օտարների կողմից կառավարվող վարչական տարածք):
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը`politeconomy.org