Կարծիք

11.09.2019 15:13


Նիկոլի ամերիկյան պապան «մեռա՛վ»․ տարոսը`մյուսներին

Նիկոլի ամերիկյան պապան «մեռա՛վ»․ տարոսը`մյուսներին

Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. մինչ մենք գցում-բռնում էինք`ոնց դիմակայել Նիկոլի թեթեւ ձեռքով նախ` ազատագրված տարածքները, ապա` Արցախը Ադրբեջանին «վերադարձնելու» եւ Ռուսաստանի «քոքը» նախ` Հայաստանից, ապա` տարածաշրջանից կտրելու Բոլթոնի պլանին, Թրամփը վերցրեց ու «հակառուսական գծի» ջատագով սույն գործչին ո՛չ դես, ո՛չ դեն, գործից հանեց` ազատեց անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից։

Սա, ինչ խոսք, ծանր հարված է ապրիլյան «խեղափոխության» առաջնորդի օր օրի թուլացող դիրքերին։

Նիկոլի ամերիկյան «պապան», որից ստացած անորոշ խոստումներով, «երաշխիքներով» թեւավորված` անընդհատ թիկունքից խփում էր Արցախի իշխանություններին եւ հետեւողականորեն սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ` ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին, ամերիկյան վարչակարգի միակ բարձրաստիճան ներկայացուցիչը, որի հետ Նիկոլը պարբերաբար շփվում էր` թեկուզ հեռախոսով, ցուցումներ ստանում, այլեւս չկա` «մեռա՛ծ» է։

Էն էլ` էս նեղ մաջալին, երբ առանց այն էլ շվարել-մնացել է` չգիտի ոնց դուրս գա «Ամուլսարի» տակից, եւ ճկռել է Քոչարյանի շուրջ իր գործուն մասնակցությամբ ստեղծված իրավական բեսպրեդելի տակ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը