Կարծիք

11.09.2019 10:51


Նիկոլը կարող է մեկընդմիշտ մնալ Մարտի 1-ի դատավարության տակ

Նիկոլը կարող է մեկընդմիշտ մնալ Մարտի 1-ի դատավարության տակ

Չնայած բոլոր գործադրված ջանքներին՝ Նիկոլին այդպես էլ չհաջողվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությունը սարքել «Ժողովուրդն՝ ընդդեմ Քոչարյանի» համազգային գործ ու ներկայիս հաշվեհարդարը մատուցել որպես համաժողովրդական պահանջ։ Ու ինչքան անցնում է ժամանակը, այդքան ավելի է ակնառու դառնում, որ ողջ գործի առանցքը ընդամենը Նիկոլի անձնական վրեժխնդրությունն է՝ ըստ իրեն, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին կանխեց Լեւոն Տեր-Պետոսյանի կողմից իշխանության գալը, որի թիմում Նիկոլը այն ժամանակ իրեն պատկերացնում էր թիվ 2-ի դերում։

Ու այս պարագայում, երբ Նիկոլին այդպես էլ չհաջողվեց այս գործը սարքել համազգային հարց, այն գնալով աշխատում է միմիայն իր դեմ՝ ակնհայտորեն բարձրացնելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կշիռը և ավելացնելով նրա համակիրների թիվը։

Ակնհայտ է նաև, որ Մարտի 1-ը դարձել է Նիկոլի ճակատագրական խաչը, որի տակից ինքը ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակած դուրս գալ՝ ընդհակառակը, տապալվելով 2008թ․-ի մարտի 1-ին, այսկարպ շարունակելու դեպքում ինքը կարող է մեկնդմիշտ մնալ դրա դատավարության տակ․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը