Քաղաքական

10.09.2019 20:03


Սերժ Սարգսյանի եղբոր մեղադրանքի ծավալն ընդլայնվել է

Սերժ Սարգսյանի եղբոր մեղադրանքի ծավալն ընդլայնվել է

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

«Փաստինֆո»-ն ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից տեղեկացավ, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Լևոն Սարգսյանը որպե մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով»,-ասաց Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ է գտնվում դեռեւս 2018թ.-ի հուլիսից։ «Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 6-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին»,-հայտարարել է ՀՔԾ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը