Կարծիք

11.09.2019 07:30


Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը

Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը
Այսօր նա հայտարարել է՝ «Մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»:
Մի քանի աղբաման բերելով, հին աղբամանները գետնին թողնելով ու հանրայինի եթերով ամբողջ օրը գովազդվելով ուզում է ասի, որ խնդիր այլևս չկա:
Նիկոլն էլ իր հերթին օրերս գովասանքի խոսքեր ասաց նրան, և այսօր նա ոգևորված ասում է, որ աղբի խնդիրը լուծված է:
Թավշա «էլիտան» հասկացավ, որ քաղաքապետի հրաժարականը էլ ավելի կարագացնի նրանց հեռացումը իշխանությունից, և դրա համար բոլորով լծվել են քաղաքապետին փրկելու գործին:
Բայց միայն պողոսներին է տրված հավատալ այս հերթական ստերին, քանի որ պողոսներն են ամենից շատը գոհ Հայկից, որևէ ադեկվադ մարդ մեր քաղաքում այլևս չի կարող վստահել մի մարդու, որը մեկ տարի քաղաքապետ լինելուց հետո հայտարարում է, որ ինքը դեռ նոր է սկսում աշխատել, նոր պլաններ ունի և ինչ հրաժարականի մասին է խոսքը:
Իրականում նա ազդարարեց իր անգործության մեկ տարվա անիմաստ գոյության մասին քաղաքապետի պաշտոնում և վերահաստատեց, որ ինքը գնացող է:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը