Այն, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը վավերացնում է զենքով հարցեր լուծելը` ահաբեկչությունը, որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու գործիք, «քաղաքական խորհրդակցություններ» անցկացնելով ՊՊԾ գունդը զավթած, ոստիկանության աշխատակիցներին պատանդ վերցրած եւ բառիս բուն իմաստով «մահու չափ» ահաբեկած տեռորիստական կազմակերպության «լիդերների» հե՞տ, թե՞ կայքերում շրջանառվող լուրերը Պուտինի «սարսափ», Քոչարյանի «մղձավանջային երազ», օրերս Մարուքյանից թռած Արման Բաբաջանյանին արտգործնախարարի պորտֆել տալու մասին։
Ինչո՞ւ արտգործնախարար, էլի՛։ Ավելի հարմար բան չկա՞։ Հաշվի առնելով, որ «հաճախորդաց հաճախորդի» համարում ունեցող սույն երեսփոխանի կենսագրության ամենահիշարժան էջը փաստաթղթեր կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափելու` դասալքելու պատմությունն է (ինչը ամրագրված է օրինական ուժի մեջ մտած դատավճռով), ավելի լավ չէ՞ր լինի` հայրենիքին մատուցած «անգնահատելի» ծառայությունների համար միանգամից պաշտպանության նախարար նշանակեր։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա...
Ի՞նչն է ավելի անհեթեթ
Այն, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը վավերացնում է զենքով հարցեր լուծելը` ահաբեկչությունը, որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու գործիք, «քաղաքական խորհրդակցություններ» անցկացնելով ՊՊԾ գունդը զավթած, ոստիկանության աշխատակիցներին պատանդ վերցրած եւ բառիս բուն իմաստով «մահու չափ» ահաբեկած տեռորիստական կազմակերպության «լիդերների» հե՞տ, թե՞ կայքերում շրջանառվող լուրերը Պուտինի «սարսափ», Քոչարյանի «մղձավանջային երազ», օրերս Մարուքյանից թռած Արման Բաբաջանյանին արտգործնախարարի պորտֆել տալու մասին։
Ինչո՞ւ արտգործնախարար, էլի՛։ Ավելի հարմար բան չկա՞։
Հաշվի առնելով, որ «հաճախորդաց հաճախորդի» համարում ունեցող սույն երեսփոխանի կենսագրության ամենահիշարժան էջը փաստաթղթեր կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափելու` դասալքելու պատմությունն է (ինչը ամրագրված է օրինական ուժի մեջ մտած դատավճռով), ավելի լավ չէ՞ր լինի` հայրենիքին մատուցած «անգնահատելի» ծառայությունների համար միանգամից պաշտպանության նախարար նշանակեր։
Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից