Աշխարհ

11.09.2019 08:53


Այսօր սեպտեմբերի 11-ի ԱՄՆ դեպքերի տարելիցն է

Այսօր սեպտեմբերի 11-ի ԱՄՆ դեպքերի տարելիցն է

2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ–ում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ամբողջ աշխարհը։

Զինված ահաբեկիչների կողմից գրավված քաղաքացիական ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքի զույգ աշտարակների և Պենտագոնի շենքի մեջ, զոհվեցին հազարավոր մարդիկ։

2009թ.-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել էր քաղաքացիական դատավարություն սկսել ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչների դեմ, սակայն բուռն բողոքների պատճառով գործը փոխանցվել էր ռազմական տրիբունալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը