Քաղաքական

10.09.2019 15:49


Ինչպես Լևոնը փախավ, այնպես էլ Նիկոլն է փախնելու. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Ինչպես Լևոնը փախավ, այնպես էլ Նիկոլն է փախնելու. Արամ Հարությունյան (տեսանյութ)

«Դիմում եմ բոլոր դատավորներին, Նիկոլ Փաշինյանն ասում էր դատավորները վնգստում են: Ապացուցեք, որ ոչ հիմա, ոչ էլ նախկինում, չեք վնգստում: Այսօր ձեզանից է կախված մեր՝ իրավական պետություն ունենալը: Դիմում եմ ոստիկաններին, տղերք, ձեզ, ձերոնց սպանողների հետ այսօր պետության առաջին դեմքը սիլի-բիլի է անում»,-Շենգավիթի դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը