Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի քանի ստորաբաժանումներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, նույն վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարները, Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գյուղերի բնակիչներ իրենց գյուղապետերի հետ խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ հաջորդ օրը որոնողական աշխատանքները կատարվել էին մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կային խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվել էին այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում:
Ոստիկանները հայտնաբերել էին տների սեփականատերերին, հեռախոսով կապ հաստատել ու խնդրել էին՝ տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինի առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարել: