Լրահոս

10.09.2019 14:05


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.50C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.20C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.30C

Այս խորագրի վերջին նյութերը