Քաղաքականության մեջ ամեն երևույթ, ուժ կամ անձ ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Ինչպես կյանքում դուք պտուտակը չեք օգտագործի ապուր ուտելու համար, այնպես էլ քաղաքականության մեջ դուք չեք դիմի ծայրահեղական ուժերին երկրում ժողովրդավարություն հաստատելու համար: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչ նպատակ կարող է ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը «Սասնա Ծռեր» ծայրահեղական կուսակցության հետ:
«Սասնա Ծռերը» իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ երեք ուղղություններով են աչքի ընկնում՝ ծայրահեղ հակառուսականություն, Արցախի անկախության ու նրա ռազմաքաղաքական էլիտայի դեմ գործողություններ և քաղաքականության մեջ ծայրահեղական, ահաբեկչական մեթոդների կիրառում:
Երբ իշխանությունն ունակ չի լինում զարգացում ապահովել, դրա հետ մեկտեղ քաղաքական լծակները օգտագործում է քաղաքական հակառակորդներին ճնշելու համար, ինչպես նաև հակաօրինական գործողություններ իրականացնելու համար, ինչպիսիք են, օրինակ, Ազգային ժողովի և դատարանների մուտքերն արգելափակելը, իշխանության ղեկին նստած անձինք սեփական պաշտոնավարման ժամկետը երկարացնելու ճանապարհ, որպես կանոն, տեսնում են երկրում կոշտ բռնապետական համակարգ հաստատելու մեջ։
Մարդկության պատմության ընթացքում արդեն եղել են դեպքեր, երբ իշխանությունը հենց ինքն է օգտագործել ահաբեկիչներին իր քաղաքական հարցերը կարգավորելու համար: Դա, մասնավորապես, տեղի է ունեցել 1933 թ. փետրվարին նացիստական Գերմանիայում, երբ նացիստները հենց իրենք այրեցին Ռեյխստագը և այդ դեպքի քողի տակ հրապարակեցին «Ժողովրդի և պետության պաշտպանության մասին» հրամանագիրը, որը չեղարկում էր այնպիսի հասկացություններ, ինչպիսիք էին մարդու ազատությունը, հավաքների ազատությունը, նամակագրության գաղտնիությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ինչպես նաև արգելվեց Կոմունիստական կուսակցության գործունեությունը, փաստորեն, նացիստներն, օգտագործելով ահաբեկիչներին, սպանեցին ժողովրդավարության բոլոր ծիլերը Գերմանիայում և պատմությանը նվիրեցին մի հստակ օրինակ, թե ինչպես ահաբեկիչների և իշխանությունների «ջրերը կարող են հոսել մեկ առվով», և թե ինչպես իշխանությունը կարող է հենց ինքը քաղաքական ճգնաժամ ստեղծել:
Վերոհիշյալը պարզապես թող մտորելու առիթ դառնա հանրության համար, բայց հաշվի առնելով «Սասնա Ծռերի»՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններն առ այն, որ երկրում գոյություն ունեն ինչ-որ ռևանշիստական ուժեր և որ այդ ուժերը ձգտում են ապակայունացնել իրավիճակը երկրում՝ կարող ենք ընդգծել, որ այդ խոսակցությունները շատ են նման այն զրույցներին, որոնք առկա էին Գերմանիայում մինչ Ռեյխստագի հրդեհը: Պարզապես, եթե այնտեղ իշխանություններն էին նշում, որ կան ծայրահեղ ուժեր, որոնք գնալու են սադրանքի, ապա այստեղ այդ ֆունկցիան իր վրա վերցրել են իշխանության նորաթուխ գործընկերները:
Հաշվի առնելով նկարագրվածը՝ թող ընթերցողն ինքը եզրակացություն անի, թե ով է մեր երկրում իրականում ապակայունացնում իրավիճակը և որն է դրա վերջնանպատակը:
«Թավշյա» բռնապետությանը սպասելիս

Բենիամին Մաթևոսյան
Աղբյուրը՝ politeconomy.org