Քաղաքական

10.09.2019 12:30


Ռուսաստանի էլիտայի համար հեղափոխությունն այն չէր, որ պիտի ողջունեին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Ռուսաստանի էլիտայի համար հեղափոխությունն այն չէր, որ պիտի ողջունեին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ կա՞ արդյոք որևէ հնարավորություն՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը բացառելու համար:

«Երկկողմանի կամ բազմակողմանի որևէ դրույթ չկա, որը դա արգելում է անել: Մեզ շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություն: Մյուս կողմից՝ չէ՞ որ մենք անհամեմատ ավելի մատչելի գնով ենք զենք ստանում, ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է, դրանով Ռուսաստանը փորձում է հավասարակշռել»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ կարելի՞ է ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում նահանջ կա, Քոչարյանը պատասխանեց, որ հարաբերություններն այնքան բազմաոլորտ ու բազմաշերտ են, որ առանձին դրվագներով չի կարելի խոսել:

«Հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որ իրենք պիտի ողջունեին»,-նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը