Լրահոս

10.09.2019 13:07


Գեղարքունիքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված 06-ին. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված 06-ին. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկվածին նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել, ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում և փորձել է վնասված անվադողը փոխել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը