Առհասարակ հեղափոխությունները ծնվում են ուղեղներում, գալիս են հրապարակ և նորից ավարտվում այն մարդկանց ուղեղներում՝ հանուն որոնց ծնվեց հեղափոխությունը և հեդտայդու նրանք կրողն են այդ գաղափարի եվ տերը՝ տերն ու նախաձերնողը այն փոփոխությունների, որոնցով պատկերացնում են իրենց ապագան։ Մեզանում հեղափոխությունը մնաց փողոցում. դարձավ փողոցային։
Կյանքում ոչինչ չարած ոչ մի տեղ չսովորած, ոչ մի օր չաշխատած, հների ժամանակ ստրկամտի հոգեբանությունով ապրած նորերից նույնը պահանջող մի ստվար հատված կախվեց հեղափոխություն բառից որպես վերջին փրկություն՝ վերջնականապես խորտակելով հեղափոխություն բառի մեծագույն արժեքը։
Երբ երկրի տնտեսության զարգացումից խոսում են մարդիք, ովքեր մինչև հեղափոխությունը նվազագույն աշխատավարձով, բայց մեծագույն հրճվանքով «շեֆ-շեֆ» կանչելով ապրել ու ոչինչ չեն արել գոնե հանուն իրենց, բայց այսօր խոսում են երկրի տնտեսությունից, հասկանում ես որ ինչ-որ բան սխալ է գնում։
Երբ այսօր անզիջում վազք է դեպի Ստեփանակերտ և Ստեփանակերտի հրապարակում սուրճ խմելով խոսում են Արցախի անվտանգությունից՝ հասկանում ես, որ Արցախի անվտանգությունն ավելի քան վտանգված է, ավելին՝ հենց այս տեսակի պատճառով են իրական անվտանգություն կերտողները մնում ստվերում։
Երբ Ֆեյսբուքում 45 ից 50 տարեկան տղամարդիկ՝ ընդ որում հաճախ արվեստագետներ, հայհոյանքով ստատուս են գրում Ֆեյսբուքում հայհոյող կանանց մասին, հասկանում ես, որ մեր մշակութային արժեհամակարգը այլևս այն չէ: Մեզ մտքի, բարոյականության, հոգեբանության հեղափոխություն է պետք։
Մեր չկրթվելու, չստացված կյանքի համար դիմացինին անիծելու եվ հայհոյելու փոխարեն մեր ներսը նայելու ունակություն է պետք. հակառակ դեպքում ամեն տեսակ հեղափոխություն և հակահեղափոխություն կմնա փողոցներում՝ դառնալով փողոցային:
Փողոցում մնացած հեղափոխություն

Արթուր Ավետյանի ֆեյսբուքյան էջից