Կարծիք

09.09.2019 20:53


Արձանագրենք, թե ինչ հեշտությամբ 180 աստիճանով «սկզբունքային դիրքորոշումներ» են փոխում

Արձանագրենք, թե ինչ հեշտությամբ 180 աստիճանով «սկզբունքային դիրքորոշումներ» են փոխում

Իշխանական քարոզչական աղբակայքերով / աղբաէջերով «զբոսնելիս» ուղղակի ցնդել կարելի է։

Պարզվում է՝ Ամուլսարի դեմ «հիստերիան» նախկինների լրատվամիջոցներն են հրահրում։ Փաստորեն, բնապահպաններ ջան, ձեզ էլ իմացանք․ դուք ծախվել եք Սերժին։ Ու եթե այդ քըխ ընդդիմադիր լրատվամիջոցները չգրեին, դուք հաստատ Ամուլսարի հարցով տեղներիցդ չէիք շարժվի, տանը հանգիստ նստած Նիկոլի լայվերը կլայքեիք։

Իսկ եթե լուրջ, ապա արձանագրենք, թե ինչ լկտի ձևով են նիկոլենք օգտագործում մարդկանց, իսկ հետո առանց մի վայրկյան վարանելու, հեշտ ու հանգիստ ոչ միայն մի կողմ շպրտում, այլև տոննայով ցեխ լցնում իրենց աջակցած մարդկանց վրա...

Արձանագրենք, թե ինչ հեշտությամբ 180 աստիճանով «սկզբունքային դիրքորոշումներ» են փոխում և այլն, և այլն։

Հ․Գ․ Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե Ամուլսարի դեմ տարիներով խոսող սորոսականներն ինչ են անելու, երբ սարում աշխատանքները վերսկսվեն։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը