Անկեղծ ասած, այս ամենը, կապված Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու հետ, արդեն անհասկանալի է, եթե չասենք՝ խայտառակություն։
Իշխանափոխության նպատակներից մեկն էր օրենքի երկիր կառուցելը։ Ենթադրենք, որ մինչև իշխանափոխություն օրենքը վատն էր և սպասարկում էր ոմանց նեղ անձնական շահերը։ Եվ իշխանափոխությունից հետո արտահերթ ընտրություններն անցկացվեցին հենց այդ վատ, ըստ ոմանց, օրենքը փոխելու հնարավորություն ստանալու համար։
Ընտրությունները եկան, անցան, մարդիկ համապատասխան լծակներ ստացան, բայց, միևնույնն է՝ արդեն մեկ տարուց ավելի մեզ բոլորիս «կերակրում են» այն գաղափարով, որ այս կամ այն մարմինը լեգիտիմ չէ և հասարակության վստահությունը չի վայելում։ Ուստի, օրենքը չի կարող ի կատար ածվել։
Իսկ գուցե մեկ տարուց ավելի բավարա՞ր էր օրենքները փոխելու համար։ Թե՞ պետք է անպայման այսպես՝ ոտքով, կարելի է ասել, տրորել այդ խեղճ օրենքը, ու անտեսել ՍԴ-ի որոշումը։
Օրենքը մնում է օրենք, հավանում եք այն, թե ոչ։ Եվ ով էլ լինես, ինչ մղումներով էլ առաջնորդվել, պարտավոր ես այն ի կատար ածել։
Օրենքը մնում է օրենք, հավանում եք այն, թե ոչ

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից