Հետեւելով «օլիգարխների» (ինչպես Նիկոլի ընտանեկան թերթը կասեր մեկուկես տարի առաջ`քրեաօլիգարխների) թավշյա «ապաօլիգարխացման», երբեմնի «քրեաօլիգարխիկ» ուտուշ-խմուշների սահուն «թավշայնացման» գործընթացներին եւ դրանց զուգահեռ ծավալվող «դատաիրավական» բեսպրեդելին՝ սկսում ես հասկանալ` ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանի նախկին ղեկավարներից հե՛նց Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց թավշյա անարդարադատության մամլակի տակ. միակ նախագահը, որի օրոք երկիրը չի կազմաքանդվել, չի դոփել տեղում, այլ զարգացել է` բյուջեի եւ ՀՆԱ-ի կտրուկ աճ է արձանագրել՝ ի հեճուկս տերպետրոսյանական «թեզի», թե քանի Ղարաբաղը կա, Պողոս (Սերգեյջան) լավ չես ապրելու։
Քոչարյանը դեռ 98-ից է ոսկորի պես խրվել-մնացել Նիկոլի տեղական եւ արտասահմանյան պապաների կոկորդին՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ Արցախի հարցը Ադրբեջանի քիմքին հաճո սցենարով լուծելու, Ռուսաստանի «քոքը» տարածաշրջանից կտրելու ճանապարհին, ու նրան մեջտեղից հանելը կենաց-մահվան խնդիր է Նիկոլենց համար` «երաշխիք», որ 98-ին տեղի ունեցածը չի կրկնվի։
Բայց սա նաեւ տեսակի խնդիր է։ Տեսեք` ովքեր են այսօր «թամբի» վրա. մարդիկ, որ պատրաստ են իրար միս կրծել, վիրավորել, պիտակներ կպցնել, մեղադրել, գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնել, շանտաժի ենթարկել, «քցել», թքել դիմացինի երեսին, հետո` թքածը լիզել, ձեռքը սեղմել, ժպտալ, ուտել, խմել, քեֆ անել, թռչկոտել միասին, կենացներ ասել, կարծես՝ ոչինչ չի եղել։
Քոչարյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը` ոչ. երբեք չի ճկվել, չի դավաճանել սկզբունքներին, թքածը չի լիզել, խոստումները գետնով չի տվել, չի ասել մի՛ բան, եւ արել ճիշտ հակառակը, չի խոնարհվել ու չի համբուրել այն ձեռքը, որ հարվածել է իրեն. միշտ արժանապատիվ կեցվածք է ունեցել` թե՛ գործկընկերների, թե՛ նույնիսկ հակառակորդների հետ հարաբերություններում, տակից-գլխից չի խոսել` իմացել է խոսքի արժեքը եւ չի առաջնորդվել «ով` էշ, ես` փալան» սկզբունքով։
Կարճ ասած`ուղնուծուծով օտար է «մեր օրերի հերոսների» ունեցած եւ չունեցած «արժեքներին»։ Դրա համար էլ այսօր ճաղերի հետեւում է եւ ԱԱԾ նկուղում է դիմավորում 65-ամյա հոբելյանը... Իզուր չի ասված` նմանը նմանն գտանե...
Իրար արժեն, հո զոռո՛վ չի
Հետեւելով «օլիգարխների» (ինչպես Նիկոլի ընտանեկան թերթը կասեր մեկուկես տարի առաջ`քրեաօլիգարխների) թավշյա «ապաօլիգարխացման», երբեմնի «քրեաօլիգարխիկ» ուտուշ-խմուշների սահուն «թավշայնացման» գործընթացներին եւ դրանց զուգահեռ ծավալվող «դատաիրավական» բեսպրեդելին՝ սկսում ես հասկանալ` ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանի նախկին ղեկավարներից հե՛նց Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց թավշյա անարդարադատության մամլակի տակ. միակ նախագահը, որի օրոք երկիրը չի կազմաքանդվել, չի դոփել տեղում, այլ զարգացել է` բյուջեի եւ ՀՆԱ-ի կտրուկ աճ է արձանագրել՝ ի հեճուկս տերպետրոսյանական «թեզի», թե քանի Ղարաբաղը կա, Պողոս (Սերգեյջան) լավ չես ապրելու։
Քոչարյանը դեռ 98-ից է ոսկորի պես խրվել-մնացել Նիկոլի տեղական եւ արտասահմանյան պապաների կոկորդին՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ Արցախի հարցը Ադրբեջանի քիմքին հաճո սցենարով լուծելու, Ռուսաստանի «քոքը» տարածաշրջանից կտրելու ճանապարհին, ու նրան մեջտեղից հանելը կենաց-մահվան խնդիր է Նիկոլենց համար` «երաշխիք», որ 98-ին տեղի ունեցածը չի կրկնվի։
Բայց սա նաեւ տեսակի խնդիր է։
Տեսեք` ովքեր են այսօր «թամբի» վրա. մարդիկ, որ պատրաստ են իրար միս կրծել, վիրավորել, պիտակներ կպցնել, մեղադրել, գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնել, շանտաժի ենթարկել, «քցել», թքել դիմացինի երեսին, հետո` թքածը լիզել, ձեռքը սեղմել, ժպտալ, ուտել, խմել, քեֆ անել, թռչկոտել միասին, կենացներ ասել, կարծես՝ ոչինչ չի եղել։
Քոչարյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը` ոչ. երբեք չի ճկվել, չի դավաճանել սկզբունքներին, թքածը չի լիզել, խոստումները գետնով չի տվել, չի ասել մի՛ բան, եւ արել ճիշտ հակառակը, չի խոնարհվել ու չի համբուրել այն ձեռքը, որ հարվածել է իրեն. միշտ արժանապատիվ կեցվածք է ունեցել` թե՛ գործկընկերների, թե՛ նույնիսկ հակառակորդների հետ հարաբերություններում, տակից-գլխից չի խոսել` իմացել է խոսքի արժեքը եւ չի առաջնորդվել «ով` էշ, ես` փալան» սկզբունքով։
Կարճ ասած`ուղնուծուծով օտար է «մեր օրերի հերոսների» ունեցած եւ չունեցած «արժեքներին»։ Դրա համար էլ այսօր ճաղերի հետեւում է եւ ԱԱԾ նկուղում է դիմավորում 65-ամյա հոբելյանը...
Իզուր չի ասված` նմանը նմանն գտանե...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից