Ոմանք զարմանում են` ախր, ինչպե՞ս կարող է պետության ոչ բարով ղեկավարն իր նստավայրում ընդունել «Սասնա ծռերի» անվան տակ հանդես եկող ձեւով քաղաքական, բովանդակությամբ` «տեռորիստական» խմբավորման ներկայացուցիչներին, որոնց «շինիչ» գործունեության հետեւանքով երեք ոստիկան է զոհվել, եւ քննարկել նրանց հետ Հայաստանի «ներքաղաքական իրավիճակը»։
Ես էլ զարմանում եմ, որ ինչ-որ մեկին դա զարմացնում է։ Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն ո՞ւմ հետ հանդիպեց առաջնահերթության կարգով, ո՞ւմ հետ էր խորհրդակցում մեզ համար կենսական հարցերի վերաբերյալ. բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի, որ 2008-ին ծնեց, սնեց, «մեծացրեց» մարտիմեկյան ողբերգությունը` 10 օր անընդմեջ վրեժ եւ ատելություն քարոզելով, իր համակիրներին հասցրեց «կոնդիցիայի», հետո մենակ թողեց` ասաց, որ նրանք իր «ժողովուրդը» չեն` ամբոխին սադրելու, բռնությունների կոչելու ողջ պատասխանատվությունը դնելով Նիկոլի ուսերին։
Այն ժամանակ պաշտոնապես ասվեց, որ «կողմերը» քննարկել են Ղարաբաղի հարցը, բայց, վստահ եմ`Ռոբերտ Քոչարյանին քավության նոխազ դարձնելու որոշումը հենց այդ հանդիպման ընթացքում է կայացվել։
Հիմա, երբ օրակարգի թիվ 1 խնդիրը Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը ինքնադատաստանի դաշտ տեղափոխելն է եւ «նախկինների» դիմադրությունը սաղմի մեջ խեղդելը, ո՞ւմ հետ եք ուզում` խորհրդակցի, եթե ոչ բռնությամբ հարցեր լուծելու ջատագով լուսանցքային ուժի, որ արդեն իսկ ունն դրա փորձը։ Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ» է`խուփը գլորվել, կճուճը գտել է։ Թե դրանից ի՞նչ կստացվի` այ, սա իրոք որ պետք է մտահոգի ցանկացած մեկին, ով չի ուզում` հայոց մայրաքաղաքում հայի ձեռքով կրկին հայի արյուն թափվի։
Խուփը գլորվել, կճուճը գտել է
Ոմանք զարմանում են` ախր, ինչպե՞ս կարող է պետության ոչ բարով ղեկավարն իր նստավայրում ընդունել «Սասնա ծռերի» անվան տակ հանդես եկող ձեւով քաղաքական, բովանդակությամբ` «տեռորիստական» խմբավորման ներկայացուցիչներին, որոնց «շինիչ» գործունեության հետեւանքով երեք ոստիկան է զոհվել, եւ քննարկել նրանց հետ Հայաստանի «ներքաղաքական իրավիճակը»։
Ես էլ զարմանում եմ, որ ինչ-որ մեկին դա զարմացնում է։
Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն ո՞ւմ հետ հանդիպեց առաջնահերթության կարգով, ո՞ւմ հետ էր խորհրդակցում մեզ համար կենսական հարցերի վերաբերյալ. բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի, որ 2008-ին ծնեց, սնեց, «մեծացրեց» մարտիմեկյան ողբերգությունը` 10 օր անընդմեջ վրեժ եւ ատելություն քարոզելով, իր համակիրներին հասցրեց «կոնդիցիայի», հետո մենակ թողեց` ասաց, որ նրանք իր «ժողովուրդը» չեն` ամբոխին սադրելու, բռնությունների կոչելու ողջ պատասխանատվությունը դնելով Նիկոլի ուսերին։
Այն ժամանակ պաշտոնապես ասվեց, որ «կողմերը» քննարկել են Ղարաբաղի հարցը, բայց, վստահ եմ`Ռոբերտ Քոչարյանին քավության նոխազ դարձնելու որոշումը հենց այդ հանդիպման ընթացքում է կայացվել։
Հիմա, երբ օրակարգի թիվ 1 խնդիրը Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը ինքնադատաստանի դաշտ տեղափոխելն է եւ «նախկինների» դիմադրությունը սաղմի մեջ խեղդելը, ո՞ւմ հետ եք ուզում` խորհրդակցի, եթե ոչ բռնությամբ հարցեր լուծելու ջատագով լուսանցքային ուժի, որ արդեն իսկ ունն դրա փորձը։
Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ» է`խուփը գլորվել, կճուճը գտել է։
Թե դրանից ի՞նչ կստացվի` այ, սա իրոք որ պետք է մտահոգի ցանկացած մեկին, ով չի ուզում` հայոց մայրաքաղաքում հայի ձեռքով կրկին հայի արյուն թափվի։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից