Կարծիք

07.09.2019 15:53


Իսկ հիմա նայենք, թե որ մասնավոր ԲԿ-ի պետպատվերի գումարն է ավելացվել այդ 1 մլրդ դրամով (լուսանկար)

Իսկ հիմա նայենք, թե որ մասնավոր ԲԿ-ի պետպատվերի գումարն է ավելացվել այդ 1 մլրդ դրամով (լուսանկար)

Փորձեցի վերլուծել ԱՆ պետպատվերի բաշխումը 2018֊19թթ. համար, ու մի քանի հետաքրքիր փաստ կարող ենք արձանագրել։

Նախ նախարարն իր Ֆեյսբուքի լայվի ընթացքում ասեց, որ ինքը ապշած է Գևորգ Թամամյանի հարցադրումներից և դրանք որակեց որպես մանիպուլյացիա՝ նշելով, որ իր կնոջ կողմից ղեկավարվող ՄԻԲՍ կլինիկան ունի միայն դժվարամատչելի լաբորատոր հետազոտություններ կատարելու պետպատվեր, որի ամբողջական բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և պրակտիկորեն հնարավոր չէ իր կնոջը ինքը 1 մլրդ դրամի պետպատվեր տա։

Իսկ ինչ էր ասել Գևորգ Թամամյանը. Այդ ինչպես ստացվեց, որ նախարարի կնոջ ղեկավարած կլինիկայի պետպատվերը բազմապատկվում է, այլ մասնավոր բժշկական կենտրոնի պետպատվերի գումարը ավելացվում 1մլրդ դրամով, այն դեպքում, որ ուռուցքաբանության ամբողջ բյուջեն չի գերազանցում 1մլրդ դրամը։ Նախարարը շատ լուրջ դեմքով, մի քիչ էլ զարմացած ու վիրավորված խեղաթյուրեց իրեն ուղղված 12 հարցադրումներից մեկը, իբր ես կնոջս չէի կարող 1 մլրդ փող տալ, տեսնում եք՝ ինչ մանիպուլյացիա են անում, ու սկսեց խոսել այլ թեմաներից։

Իսկ հիմա նայենք, թե որ մասնավոր ԲԿ֊ի պետպատվերի գումարն է ավելացվել այդ 1 մլրդ դրամով։ Խոսքը, իհարկե, Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի Ֆարմ ՍՊԸ֊ի "Աստղիկ ԲԿ"֊ի մասին է, որի պետպատվերն 2019թ․֊ին 2018֊ի համեմատ ավելացել է ուղիղ 1,015 մլն դրամով (տոկոսային աճը 62.5%)։

Դիտարկենք նաև այլ խոշոր ԲԿ֊ներ, օրինակ, Շենգավիթ ԲԿ֊ի պետպատվերը ևս ավելացվել է 402 մլն դրամով (տոկոսային աճը 78,9%)։ Ավելացվել է նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բյուջեն՝ մոտ 37%֊ով կամ մոտ 325մլն դրամով։ Բացարձակ թվով պետպատվերի աճով առաջատարը հասկացանք, որ Աստղիկ ԲԿ֊ն է, իսկ հիմա նայենք՝ ով է տոկոսային աճով 2019թ.֊ի չեմպիոնը... ՄԻԲՍ ՍՊԸ-ի պետպատվերի տոկոսային աճը կազմել է 151%։

Ինչպես ասաց նախարար Թորոսյանը, այս կլինիկան ղեկավարում է իր կինը։ Միաժամանակ նշենք, որ ոչ մի մարզային ԲԿ֊ի պետպատվեր չի ավելացվել 30֊35%֊ից ավել։ Ստեղ մի հետաքրքիր փաստ ևս կա, Նատալի Ֆարմ ՍՊԸ֊ն հանդիսանում է հեմոդիալիզի համար սարքավորումներ ներմուծող մոնոպոլ ընկերություններից մեկը (45% Նատալի/45% Ֆրեզեն, 10% այլ մանր ներմուծողներ), որոնց շահերը հրապարակային, ինչպես նաև իշխանական տարբեր մարմինների մոտ բազմիցս պաշտպանել է մեր նախարարը, նույնիսկ ցուցմունք է տվել, թե բա սրանցից բացի էլ ոչ ոք չի կարող դիալիզի սարքավորումներ բերի կամ սպասարկի, եթե իրանց չտանք՝ անգամ պետական գնումների օրենքը խախտելով, ուրեմն կորած ենք։

Այսինքն՝ ավելացնում ես Սամվել Ալեքսանյանի ԲԿ-ի բյուջեն 1 մլրդ դրամով, պաշտպանում ես նրա՝ հեմոդիալիզի մոնոպոլ դիրքերը, ձեռի հետ կնոջդ բյուջեն ավելացնում 150%֊ով, հետո սաղի տեղերը խառնում իրար, երբ քեզ հարցադրում են անում, ասում ես, որ քո դեմ պատվեր են կատարում ու որոշ ժամանակով էլի երկարացնում քո պաշտոնավարումը։

Ինձ թվում է՝ Սամվել Ալեքսանյանը այն եզակի մարդկանցից է մեր երկրում, որ արժանի ձևով կգնահատի քո ջանքերը, եթե արդեն իսկ չի գնահատել, ու նախարարի պաշտոնը թողնելուց հետո, եթե հավաքածդ փողերը չհերիքի, քեզ "արժանի" աշխատանք էլ կտա Նատալի Ֆարմ ՍՊԸ֊ում։

69769041_10220366090327951_8673644582635831296_n 69589695_10220366091367977_7773203039761989632_n 70430337_10220366090647959_6532898041811173376_n

Ռոբերտ Քադարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը