Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն․ ԱՄՆ-ից 2 օր առաջ էին եկել
ՄԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ
Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։
Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։
Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։
Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։
Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելինե՛րս։
Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան (չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է)։
Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․

Ապավինում են ձեր օգնությանը․․․
Վանուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից