Կարծիք

07.09.2019 00:17


Հետաքրքիր և վտանգավոր բաներ են կատարվում «Նոր» Հայաստանում

Հետաքրքիր և վտանգավոր բաներ են կատարվում «Նոր» Հայաստանում

Հետաքրքիր և վտանգավոր բաներ են կատարվում «Նոր» Հայաստանում։

«Սիրո և համերաշխության» հեղափոխության առաջնորդն ու երկրի գործող ղեկավարը հրապարակայնորեն հանդիպում է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված և 3 ոստիկանի՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի կյանքերը խլած, զինված ապստամբության մասին հայտարարած, իսկ հետագայում, չգիտես՝ ինչ հրաշքով կուսակցություն դարձած «Սասնա Ծռեր»-ի ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։

Փաստորեն, Փաշինյանը բանակցությունների սեղան է նստում այն մարդկանց հետ, ովքեր մեղադրեցին Փաշինյանին նրանում, որ նա փորձում է օգտագործել ՊՊԾ գնդի գրավման արդյունքում բարձրացած ժողովրդական շարժումը անձնական շահերը սպասարկելու համար։ Իսկ հետո, արդեն 2018 թվականի նոյեմբերին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, մեղադրել են նրան այն բանի համար, որ նա անհիմն, սպառնալիքներ պարունակող, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրա հասցեին։

Հարց է առաջանում․ ի՞նչ եզրեր կարող է ունենալ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ահաբեկչական գործողություններ իրականացրած անձանց հետ։

Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել ՊՊԾ գնդի գործով կարծես թե սառեցված դատավարությունը, և «Սասնա Ծռերին» ուղղել երկրում ձևավորվող ընդդիմության դեմ պայքարի, ինչի մասին իր կարճ հարցազրույցում ակնարկեց նաև Ժիրայր Սեֆիլյանը («Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու տեղի ունենա այդ ռեւանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք». Ժ․ Սեֆիլյան:)

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը