Գագիկ Խաչատրյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ ։ Այս մասին NEWS.am տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին. Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։