Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան
Ղարաբաղյան կարգավորման հարցում եթե բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ այս պահին չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ղարաբաղյան կարգավորման հարցը գործընթաց է, որը չի սկսվել անցած տարվա մայիսից, այլ բավական երկար պատմություն ունի։ Ու դրա համար էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս հարցի լուծման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմանը։ Մեր գերակա խնդիրն այս ընթացքում ձևավորված պարամետրերին անդրադառնալն է»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի լինելու այնպես, որ մի կողմն ուզի իր մաքսիմալիստական ձգտումներով առաջ գնալ ու այդ մոտեցումը պարտադրի մյուս կողմին։
Նա նշեց նաև, որ Հայաստանի համար ԼՂ–ի կարգավորման խաղաղ դրույթն այլընտրանք չունի և հայկական կողմը շարունակելու է իր բոլոր ջանքերը ներդնել հենց այդ ուղղությամբ։
Հարցին` Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է և վերջ», կարո՞ղ է տարընթերցումների տեղիք տալ` Մնացականյանը պատասխանեց, որ վարչապետի ելույթում մեծ նշանակություն ունեն կոնտեքստն ու շեշտադրումները։
«ՀՀ վարչապետն իր ելույթում շատ ընդարձակ խոսել է համահայկականության մեր ընդհանուր պատկերացումների, ինչպես նաև համերաշխության ու զարգացման մեր նպատակների մասին։ Ոչինչ պետք չէ ավելացնել այդ ելույթին։ Վարչապետը վերահաստատել է բոլոր այն սկզբունքային մոտեցումները, որոնք հաստատված են Հայաստանի կողմից ԼՂ կարգավորման գործընթացում»,–ասաց Մնացականյանը։
***
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն։ Այս մասին նախարարն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Այդ հանդիպումն արդեն նախանշված է։ Սակայն, ցավոք, մեր հանդիպման ժամկետների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ կա պայմանավորվածություն, որ այդ մասին պետք է երկու երկրները միաժամանակ հայտարարեն»,–նշեց նա։
Մնացականյանի խոսքով` ընթացիկ տարում Հայաստանի կառավարությունն հստակ արտահայտել է իր մտադրությունների լրջությունը, այն է` ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի ուղղությամբ ակտիվ աշխատելը։ Նախարարը կարծում է, որ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների հանդիպումների թիվն ի ցույց է դնում լրջությունը` հայկական կողմի մտադրություններում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am