Քաղաքական

06.09.2019 16:11

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Գագիկ Խաչատրյանը հերթական հետազոտությունն է անցնում»,–ասաց նա։

«Աստղիկ» բուժկենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախկին պաշտոնյային իրենց մոտ են բերել այսօր առավոտյան։

«Հետազոտություն է իրականացվում, բայց արդյունքների մասին մենք չենք կարող հայտնել, որովհետև նրան ուղեկցում է քրեակատարողական հիմնարկի բժիշկը, մենք, կոպիտ ասած, տարածք ենք տրամադրում»,–ասացին բուժկենտրոնից։

Նշենք, որ Խաչատրյանն օրեր առաջ հետազոտվել էր նույն բուժկենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։