Լրահոս

06.09.2019 15:55


Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, բախվել Opel-ին և դիմել փախուստի. հետիոտներից մեկը մահացել է

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, բախվել Opel-ին և դիմել փախուստի. հետիոտներից մեկը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/5 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 49-ամյա Արթուր Ս-ին և 42-ամյա Սևակ Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բակիչ՝ 81-ամյա Հայկ Գ-ի վարած Opel մակնիշի 35 FՏ 619 համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Սևակ Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած, այնուհետև Opel-ին բախված ու դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը