Տղե՛րք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ․ հիմա ո՞վ չի թողնում
Նիկոլ Փաշինյանի և«Սասնա ծռերի» երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:
Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետը ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը՝ անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են «քաղաքական» փաթեթավորում տալ:
Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղե՛րք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում: Թե՞ կամուֆլյաժակալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:
Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս: Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին:
Փաստորեն, ահաբեկչկան խմբավորման շուրթերով Փաշինյանը «լսցնում» է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը:
Պարո՛ն վարչապետ, գիտե՞ս՝ որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ:
Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից