Լրահոս

06.09.2019 14:50


Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը