Լրահոս

06.09.2019 19:11


Ղրղզստանի հարկային ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդնավակայանում

Ղրղզստանի հարկային ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդնավակայանում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության հարկային ոստիկանության կողմից, Ղրղզստանի քրեական օրենսգրքի 221 հոդվածի 2-րդ մասի (հարկատուի բանկային և առևտրային գաղտնիքի հրապարակում) մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը