Քաղաքական

06.09.2019 13:51

Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում, բայց չի աշխատում

Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում, բայց չի աշխատում

Ազգային ժողովում սահմանադրական ճգնաժամի մասին սկանդալային հայտարարություն արած եւ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանը, պարզվում է, բոյկոտում է Սահմանադրական դատարանի աշխատանքները։ Թեպետ եկել-աշխատասենյակ է վերցրել, ծառայողական մեքենա ունի, ամեն ամիս բարձր աշխատավարձ է ստանում, բայց իրեն մակագրված գործերը չի ընդունում, չի զբաղվում դրանցով, ՍԴ նիստերին չի մասնակցում, առհասարակ՝ չի աշխատում։

Իսկ ՍԴ վարույթ ընդունված գործերը չեն կարող չքննվել՝ դրանք որոշակի ժամկետային սահմանափակումներ ունեն, ուստի զեկուցող դատավորները պետք է զբաղվեն իրենց վարույթում հայտնված գործերով։ Եվ Սահմանադրական դատարանը փակուղում է հայտնվել՝ կա՛մ որեւէ գործ չպետք է մակագրվի Վահե Գրիգորյանին, կա՛մ նա պետք է աշխատի։ Իրավական միջավայրում կարծում են՝ եթե այդքան սկզբունքային է եւ այս ՍԴ-ն համարում է ոչ լեգիտիմ, թող հրաժարվի աշխատավարձից ու մեքենայից կամ ընդհանրապես՝ հրաժարական տա։

Այս տեղեկությունները ճշտելու նպատակով մենք հարցում էինք ուղարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, թե արդյոք այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Պատասխան գրության մեջ մեզ հայտնել են․

«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին եւ որոշումների կայացմանը, զեկուցող դատավոր չի հանդիսացել»։

Հարցրել էինք նաեւ, թե արդյոք ՍԴ աշխատակազմում պատրաստվո՞ւմ են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ։

Մեզ պատասխանել են․ «Վերոնշյալ խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս որոշում չի կայացրել»։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՍԴ-ում այս իրավիճակից ելք են փնտրում։ Ընդհուպ որոշել են դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ համատեղ ելք գտնելու համար։ Սակայն այս վիճակը շարունակվելու դեպքում ՍԴ-ն անպայման քայլեր կձեռնարկի՝ ՍԴ անդամի անգործությունը որեւէ նորմատիվ ակտով թույլատրված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։