Ամուլսարի հանքի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ոչ թե ճիշտ կամ սխալ որոշում է կայացնում, այլ չի կարողանում որոշում կայացնել։ Դա պոպուլիստի բնույթն է՝ փորձել դուր գալ բոլորին ու արդյունքում ոչ մի բան չկարողանալ անել, իսկ վերջում՝ հարվածներ ստանալ բոլորից։
Որոշում կայացնել չկարողանալը և պատասխանատվությունից խուսափելը Նիկոլ Փաշինյանի կառավարման հիմնական առանձնահատկություններից է։
Նրա կառավարման առանձնահատկություններից է համարվում նաև չնչին դիմադրությունից հետ քաշվելն ու պոպուլիզմի գերի դառնալը։
Նիկոլի մամլո խոսնակն օրերս մի հայտարարություն արեց Ամուլսարի հանքի հետ կապված։ Նրա ասածի իմաստն այն էր, որ կառավարությունում քննարկվել է հարցը և որոշում կայացվել ... որոշում կայացնելու անհրաժեշտության մասին։
Նիկոլը մնացել է իր «պրիոմի» տակ։ Նա ուզում է հանքը բացել, քանզի անմիջական պատասխանատվություն է կրում տնտեսության մասով, բայց մյուս կողմից հեղափոխության մասնակից նրա ընկերները տարբեր մոտիվացիաներով դեմ են հանքի շահագործմանը։ Նիկոլը ներսից գիտի, թե իրականում ովքեր են իր հեղափոխական ընկերները, բայց չի կարող այդ մասին բարձրաձայնել, քանզի դա բումերանգի էֆեկտով նաև իրեն կհարվածի։ Արդյունքում նա հետ է քաշվում ու չի կարողանում որոշում կայացնել։
Ու քանի որ թիմը տեսնում է «ժողովրդի» վարչապետի կառավարչական ամլությունը, ինքն էլ է սկսում փախչել պատասխանատվությունից։ Պետությունն այդպիսով կանգ է առնում։
Նիկոլը փորձեց Շրջակա միջավայրի նախարարի վրա գցել խնդիրը և պատասխանատվությունը, իսկ վերջինս էլ իր հերթին նիկոլություն արեց՝ դիմեց Գիտությունների ազգային ակադեմիային, թե բա կարո՞ղ եք մեկ օրում պատասխանել, թե արդյոք հանքը վնասակա՞ր է շրջակա միջավայրին, թե՞ ոչ։ Ակադեմիայից քաղաքավարի պատասխանեցին, որ մեկ օրը քիչ է նման հարցի պատասխանելու համար։ Թեման «ջրվեց», բայց խնդիրը չի լուծվում։
Հիմա հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ էիք լիբանանյան անհայտ «Էլարդին» բյուջեից 400 հազար դոլար փող հատկացնում։ Չէ՞ որ, այսպես կոչված, միջազգային փորձաքննությունը պետք է բոլոր հարցերին վերջնական պատասխան տար։ Եթե տվել է, բայց կառավարությունը «կռուտիտ» է լինում, ապա դա քննարկման թեմա է։ Իսկ եթե չի տվել, ապա դա էլ քննարկման մեկ այլ թեմա է։
Մի խոսքով, ամուլ է ոչ թե սարը, այլ Նիկոլի կառավարությունը։
Ամուլ է ոչ թե սարը, այլ կառավարությունը

Հայկ Ուսունց