Լրահոս

06.09.2019 10:03


Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի

Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝  ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։

Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ՝ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ։

70812022_2601341689929064_6477239835500216320_n

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը