Վիտալի Շիշկինի՝ ՀՀ-ում ապաստան ստանալու թեման հազիվ թե անպատասխան մնա. ՌԴ-ն, հավանաբար, կարգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը․ «Փաստ»
«Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից: Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը:
Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետև չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»): Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: Ըստ փորձագետների, Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղմելու այս չմտածված քայլի հնարավոր հետևանքները, քանզի հենց միայն ներքին անձնագրերով ՀՀ այցելելու հնարավորության վերացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզմի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամանում Հայաստան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: