Մինչ հասարակության քաղաքականապես ակտիվ շերտերը շունչը պահած սպասում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման շուրջ հետագա զարգացումներին` փորձում են գուշակել, թե «դարի դատավարության» պատվիրատուն ինչպե՞ս կարձագանքի Սահմանադրական դատարանի «դարակազմիկ» որոշմանը Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածն անվավեր ճանաչելու վերաբերյալ` իրեն պատեպա՞տ կխփի, ռո՞ւմբ կնետի Բարձր դատարանի վրա, օրենքից դո՞ւրս կճանաչի, թե՞ կբավարարվի նրանով, որ քավության նոխազներ կնշանակի՝ ի դեմս իր սրտի գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի, Փաշինյանը գլուխ գովելու` իր դարակազմիկ հաջողություններով պարծենալու նոր առիթ է գտել։
Ֆեյսբուքյան իր էջում ժողովրդի վարչապետը ոչ մի տող չի գրել «տեղի ունեցածի» մասին եւ «բոչկաներ» չի գլորել որոշմանը կողմ քվեարկած «սեւ, մութ» դատավորների վրա։ Փոխարենը հպարտությամբ արձանագրել է. «Մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է ՀՀ բոլոր նախկին կառավարություններին» (չնայած`օրը չի վերջացել. դեռ կարող է որեւէ սարսափազդու գրառում անել կամ սարսափ-տեսանյութ` «լայվ» մատուցել սուր զգացողությունների սիրահարներին, յուրայիններին դուխ տալ, «այլախոհներին» դուխաթափ անել, ահաբեկել, դատական համակարգը ձեռաց կաթվածահար անելու նոր ձեւեր ու մեթոդներ առաջարկել, այնպես որ որեւէ մեկին քիչ չթվա)։
Չէ, դուք միայն պատկերացրեք. պարզվում է` «մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են»:
Եվ սա դեռ ամենը չէ. «ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է։ Բացի դա` կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն»:
Փաստորեն, երբ ասելիք ու գրելիք չկա, կանանց քանակն է օգնության հասնում։
Հետաքրքիր կլիներ կառավարությանը մեկ այլ տեսանկյունից դիտարկել։ Բանակով անցած–չանցածների կտրվածքով։
Բանակից թռածների`հայրենիքի առջեւ իրենց պարտքը չկատարած նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի, աշխատակազմի անդամների, վարչապետի օգնականների, խորհրդականների թվով այս կառավարությունն ընդհանրապես համեմատության եզր չունի նախորդների հետ. գերազանցում է նախորդ կառավարություններին` առանձին-առանձին, եւ բոլորին` միասին վերցրած։
Չենք խոսում արդեն տարաբնույթ «ոչ ավանդական», այսպես ասած`փոքրամասնական հակումներ եւ նախասիրություններ ունեցողների մասին։
Իսկ դուք ասում եք` ոչինչ չի փոխվել կամ, եթե փոխվել է, միայն`դեպի վատը...
Մենք ենք, մեր թավշյա կառավարությունը

Լիլիթ Պողոսյան