Հայաստանի տնտեսական կյանքում արձանագրված վայրիվերումների մեղավորը հիմնականում Հայաստանի վարչապետն է,- կարծում է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը և Տիգրան Սարգսյանին անվանում ճղճիմ և բանկրոտ վարչապետ: Ավելին, Հարություն Առաքելյանի վստահեցմամբ, Տիգրան Սարգսյանի «անլրջությամբ» անհանգստացած են նաև Սփյուռքում.
-Սփյուռքի մեր ընկերները զարմանում են, թե ինչպես է նման անլուրջ մարդուն վստահվել Հայաստանի կառավարությունը,- ասում է Հարություն Առաքելյանը: Ըստ նրա, սխալն այն էր, որ Տիգրան Սարգսյանն իրեն «Շվեյցարիայի վարչապետ կարծեց և առաջին հարվածն ուղղվեց այն մարդկանց, որոնք իրենց գլուխը պահում էին, դեռ մի բան էլ հարկեր էին մուծում»: «Կառավարությունը համարձակություն չունեցավ գերշահույթ ստացող խոշոր ընկերությունների հարկերով լցնել բյուջեն: Ազատական շուկայական հարաբերություններին դեմ է դոլարի կուրսը արհեստական պահելը, դա տոտալիտար պետությունների ռեժիմների գործելաոճ է և եթե կուրսը լողացող լիներ, գուցե 30-40% թանկացումներ չունենայինք: Բանկային համակարգը, որ վարչապետը սիրում է գովալ, արտասահմանյան լուրջ բանկերը ծիծաղում են մեր բանկային համակարգի վրա, այստեղ լուրջ բանկ գոյություն չունի: Եվրոպական չոր օրենքները կիրառվեցին անպաշտպան խավի վրա, որոնք կուսակցական չեն: Օրինակ, եթե «Վաղարշ և որդիները» կուսակցական լինեին, իհարկե վարչապետն այդ համարձակությունը չէր ունենա այցելեր. եթե գնում էս տոնավաճառ, մյուս տոնավաճառներն էլ այցելիր և ցույց տուր, որ դու վարչապետ ես»,- ասում է ՀՌԱԿ ատենապետը: Վերջինը նաև տեղեկություններ ունի, որ Տիգրան Սարգսյանի «վարչարարության արդյունքում» միջպետական բանկը բանակցում է 500մլն դոլարի վարկից 100մլն դոլարը հանելու մասի: Այս ամենից հետո, սակայն, Հարություն Առաքելյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջ չի պատրաստվում ներկայացնել: «Բնավորություն չունեմ ընգած մարդուն խփել»,- բացատրում է Հարություն Առաքելյանը՝ հավելելով.
- Բայց, որ ինքն իր աթոռին չէ, դա միանշանակ է:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի կարծիքով ժամանակն է նաև, որ Հայաստանի ներկայիս վարչապետ և ԿԲ-ի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը պատասխանի, թե ինչու՞ մենք այսօր չունենք մեր պահուստային ֆոնդը՝ ոսկին, որը վաճառվեց, և որը կարճ ժամանակում կրկնապատկվեց միջազգային շուկայում:
-Մենք չգիտենք, թե ով գնեց այդ ոսկին, եթե իրենք ազնիվ են, կարծում եմ հիմա ժամանակն է մեղքերի թողություն տալու,- ասում է ՀՌԱԿ ատենապետը:
Ճղճիմ և բանկրոտ վարչապետ