ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Իտալիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:3 հաշվով:
11-րդ րոպեին մեր թիմին առաջ մղեց Ալեքսանդր Կարապետյանը: 28-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անդրեա Բելոտին: Առաջին կեսի վերջում Կարապետյանը երկրորդ անգամ զգուշացվելուց հետո հեռացվեց խաղադաշտից:
Չնայած նրան, որ մեր թիմը մնաց 10 հոգով երկրորդ կեսը բավականին հաջող մեկնարկեց և նույնիսկ մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Միայն 78-րդ րոպեին իտալացիներին հաջողվեց կոտրել Արմեն Գյուլբուդաղյանցի սաների դիմադրությունը. աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին: 2 րոպե անց էլ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բելոտին՝ 1-3:
Այսպիսով, Իտալիան շարունակում է հաղթարշավը և 15 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը, Հայաստանի ընտրանին ունեցած 6 միավորով դեռևս 3-րդն է:
Եվրո-2020. Հայաստան-Իտալիա՝ 1:3․ պարտությունից խուսափել չկարողացան (տեսանյութ)

Հայաստան - Իտալիա՝ 1:3
Աղբյուրը՝ sportal.am