Կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքները ցավոտ են լինելու
Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:
Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ:
Հետևապես խնդիր դրվեց “Լույս” հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը:
Նյութը շատ չծանրացնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով:
Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են.
- Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին:
- Տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետևանքները մնալու են):
- Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)
- Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար ազդի արտահանման վրա:
- Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար:
- Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար սակայն կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:
Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը և դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը ևս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ:
Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութիներածությունը և եզրահանգումները:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի ֆեյսբուքյան էջից

Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութի ներածությունը և եզրահանգումները: