Արտաշատի աղբանոցում գտնվող մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված աղբանոցում գտնվող, ամբողջովին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Վիկտոր Նելուխինի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննիչ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով՝ մահացածը զբաղվել է մուրացկանությամբ և նշված ավտոմեքենան օգտագործելիս է եղել որպես կացարան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։