ՀՀ-ն կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ
Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ մինչ այդ կար կետ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ն կարող է դիտորդ ունենալ, սակայն այդ ժամանակ դիտորդի անունը չէր նշվում: «Այժմ առաջարկվում է առավել բարձր՝ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել: Դրանց միջև տարբերություն կա»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գործընկերը պետություն է, որը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և կիսում է նրա գաղափարախոսությունը:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է այն կետի գոյությունը, որի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող երկրները որևէ գործողություն չեն ձեռնարկի կազմակերպություն անդամի դեմ:
«Տվյալ դեպքում որևէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Աղբյուրը՝ yerevan.today