Կարծիք

05.09.2019 17:39


Փաշինյանը սեփական գահավիժող ռեյտինգը փրկելու համար մատաղ է անելու բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, տիկնայք ու պարոնայք «ձերքայլականնե՛ր»

Փաշինյանը սեփական գահավիժող ռեյտինգը փրկելու համար մատաղ է անելու բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, տիկնայք ու պարոնայք «ձերքայլականնե՛ր»

Նիկոլ Փաշինյանը սեփական գահավիժող ռեյտինգը փրկելու համար մատաղ է անելու բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, տիկնայք ու պարոնայք «ձերքայլականնե՛ր»:

Ընդ որում՝ դա անելու է շոուների ու հիստերիկ լայվերի միջոցով, որում փորձելու է արդարանալ, որ դուք բոլորդ վատն էիք՝ ինքը լավը:

Նիկոլը զոհաբերելու է ԲՈԼՈՐԻԴ՝ Միրզոյան Արարատից մինչև Արթուր Վանեցյան, Ավինյան Տիգրանից մինչև Արթուր Դավթյան ու Օսիպյան: Առանց աչքը թարթելու զոհելու է մարդկանց, որոնք հլու-հնազանդ իր հանձնարարությունն են կատարել՝ շարքային քննիչից մինչև Քննչական կոմիտեի ղեկավար:

Էսօր Նիկոլը «զոհեց» Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին:

Ու էսքանով չի սահմանափակվելու նա: Հաջորդը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է լինելու: Կտեսնե՛ք:

Եվ թեզը, թե «Նիկոլը լավն ա, թիմը վատն ա», հենց էս օպերացիայի համար է հորինվել, որպեսզի սեփական որոշումների ու հրահագների ցանկացած իր համար ոչ նպատասվոր ելքի ժամանակ Նիկոլը մեղքը բարդի թիմակիցների վրա ու ջրից չոր դուրս գալու տարբերակ ունենա:

Եվ Նիկոլը թիմակիցներին միայն պաշտոնից ազատելով չի սահմանափակվելու: Քրեական գործեր է հարուցելու, նստեցնելու է՝ սեփական «արդարությունը» ապացուցելու համար: Չկասկածե՛ք:

Հիշո՞ւմ եք, որ ասեց, եթե պարզվի Քոչարյանի նկատմամբ անօրինակ է կալանք կիրառվել, ՔՆՆԻՉՆԵՐԸ կպատժվեն: Նիկոլը սուտ չի ասել, պարոնա՛յք քննիչներ, վաղը դուք եք պատժվելու: Կտեսնե՛ք:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը