Կարծիք

05.09.2019 17:20


Կա՛մ Սահմանադրական դատարանն իմը կլինի, կա՛մ Հայաստանը Սահմանադրական դատարան չի ունենա

Կա՛մ Սահմանադրական դատարանն իմը կլինի, կա՛մ Հայաստանը Սահմանադրական դատարան չի ունենա

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,-ապրիլյան «զանգվածային հոգեխանգարմունքի» օրերին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ասաց ու արեց. ժողովրդի անունից իր «կամքը» պարտադրեց խորհրդարանական մեծամասնությանը։ Հանրապետականները չդիմացան` տեղի տվեցին Նիկոլի շանտաժին, ու Նիկոլը, ինքն իրենից, ինքն իրենով զարմացած`նստեց վարչապետի աթոռին։

Այդ ժամանակից ահագին ջուր է հոսել`Նիկոլի «ժողովրդականությունից», հեղափոխական «բարձր վարկանիշից» մեծ կտոր ականջն է մնացել, սրանք նույն խելքին են` կարծում են, թե ամեն ինչ առաջվա պես է, եւ կարող են երկրորդ անգամ նույն գետը մտնել. շանտաժի ենթարկել հասարակությանը` վերջնագիր ներկայացնել ու ասել` կա՛մ Սահմանադրական դատարանը մերը կլինի, կա՛մ Հայաստանը Սահմանադրական դատարան չի ունենա։

Որքան էլ անհավատալի է, քայլարածների խմբակցությունը «բկներին կանգնած» այդ մարմնից ազատվելու նոր` «գլոբալ» ծրագիր է մտմտում։ Այն է`ընդհանրապես հրաժարվել սահմանադրական արդարադատություն ասածից. վերացնել Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, գրողի ծոցը ուղարկել եռաստիճան դատական համակարգը` «փակել» Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները, եւ ստեղծել մեկ միասնական «վերին ատյան»`Գերագույն դատարան։ Այսինքն` վերադառնալ խորհրդային արդարադատության ակունքներին։
Կլինի` լա՛վ, չի՞ լինի` գոնե կտաքանան...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը