Կարծիք

05.09.2019 17:03


Բաց նամակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Բաց նամակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Բաց նամակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջջադին

Արսեն Թորոսյանի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավետում է, որ 3 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ են լինելու առողջապահության ոլորտում, և այդ ներդրումներն անձամբ Արսեն Թորոսյանի նկատմամբ մեծ վստահության արդյունք են, ինչից հետո Արսեն Թորոսյանը տեղադրում է Ձեր` Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ լուսանկար և հայտարարում, որ ներդրումները տեղի կունենան Ձեր միջնորդությամբ:

Հարգելի՛ դեսպան, քանի որ տեղյակ եմ Ձեր ներկայացրած երկրի քաղաքական լուրջ գծից, վերաբերմունքից դեպի Սորոսի ֆոնդն ու սորոսականները, տարակուսած եմ՝ արդյոք կա՞ այդ վստահությունը դեպի Արսեն Թորոսյանը, թե՞ դա հերթական սուտն է: Իրականում առողջապահության նախարարն այդ ստով փորձում է 3 միլիոն դոլարի ներդրումը կապել բացառապես իր անվան հետ՝ Իրան-Հայաստան փոխշահավետ համագործակցության կայուն ընթացքը պայմանավորելով մեկ անձով:

Հարգելի՛ պարոն դեսպան, ողջունում եմ ՀՀ առողջապահությունում իրանական ներդրումները և բարձր եմ գնահատում Ձեր անձնական ջանքերն այդ ուղղությամբ: Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, խոսքը բացառապես նրա մասին է, որ Արսեն Թորոսյանը փորձում է այդ ամենը կապել իր անձնական հեղինակության հետ:

Հարգանքներով` «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյան

Հ.Գ. Ներկայացնում եմ Սորոսի հիմնադրամի կողմից Ավստրիայում տպագրվող ամսագիրը, որտեղ Արսեն Թորոսյանը ներկայացված է որպես Սորոսի հաջողության օրինակ:

Untitled (3)

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը