Լրահոս

05.09.2019 13:45


6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր 6-րդ հարկից ընկած և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 2.5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, մանկահասակ երեխան տղա է, ունի զուգակցված վնասվածքներ՝ գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածք։ Այս պահին երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, գտնվում է անգիտակից վիճակում։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ին տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը