ԱԻ աշխատողի օրվա միջոցառմանն Արթուր Դավթյանը ոչ միայն իրեն մեկուսացած էր պահում, այլև ավարտից հետո անմիջապես գնաց․ «Ժողովուրդ»
«Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում ընդհանուր միջոցառման հյուրերից, և ավելին՝ մյուս պաշտոնյաների հետ կանգնած չէր հարթակին:
Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարթակին կանգնած էին նույն ոլորտից երկու ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը:
Սակայն սա միակ տարօրինակ հանգամանքը չէր. նա ոչ միայն մեկուսացած էր իրեն պահում, այլև միջոցառումից անմիջապես հետո հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին և մյուս պաշտոնյաների հետ չմնալով հյուրասիրությանը:
Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նրան փոխելու մտադրությունների շուրջ խոսակցությունները, որոնք ոչ մի կերպ դեռ չեն հաստատվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: